
ТеатрАрмянский
Ֆիգարոյի ամուսնությունը
О событии
Խելահեղ օր Դրամատիկականում Ֆիգարոն ու Սյուզաննան պետք է ամուսնանան… բայց ի՞նչ է սպասվում նրանց մեծ օրվա նախաշեմին։ Սեր և խանդ, շահ ու դավաճանություն, անսպասելի խոչընդոտներ ու ծիծաղելի խառնաշփոթ՝ այս ամենը կենդանանում է Բոմարշեի անմահ կատակերգության՝ «Ֆիգարոյի ամուսնությունը» նորացված բեմադրությունում։ Ֆիգարոյի և կենսախինդ Սյուզանայի սիրո պատմության շուրջ ստեղծվում է խելահեղ իրադարձությունների հորձանուտ․ քմահաճ Կոմս, խանդոտ Կոմսուհի ու մի շարք շրջադարձեր, որտեղ ամեն քայլ կարող է փոխել ճակատագիրը։ Համաշխարհային ճանաչում ունեցող Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», որ ոգեշնչել է անգամ Մոցարտին, վերադառնում է Դրամատիկական թատրոնի բեմ՝ նորացված հագուստով, ժամանակակից մոտեցմամբ, պարային ու երաժշտական վառ դրվագներով։ Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ: Կազմակերպիչ՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն ՀՈԱԿ
Дата, время и площадка подтверждены источником. Ссылка ведёт к организатору или билетному сервису — там можно проверить места и условия покупки.



